Աշխարհ

10.08.2017 17:51


Իսրայելի օդուժը հարվածել է «Համասի» դիրքերին Գազայում

Իսրայելի օդուժը հարվածել է «Համասի» դիրքերին Գազայում

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում «Համաս» շարժման դիրքերի ուղղությամբ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում են Իսրայելի ՊԲ-ից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի օդուժը պատասխան գործողություններ է իրականացրել և հարվածել «Համասի» երկու դիրքի:

Ավելի վաղ Իսրայելի ՊԲ-ն հայտնել էր, որ հրթիռ է արձակվել դեպի երկրի Աշկելոնի շրջան, իսկ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:

Այս խորագրի վերջին նյութերը