Աշխարհ

10.08.2017 12:18


Սինքֆիլդի գավաթ. Արոնյանն առաջատարների շարքում է

Սինքֆիլդի գավաթ. Արոնյանն առաջատարների շարքում է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սեւերով հաղթել է Հիկարու Նակամուրային: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4.5 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վիշվանաթան Անանդը:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն է:

Այս խորագրի վերջին նյութերը