Աշխարհ

10.08.2017 12:54


ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց: Սարաեւոյում մեր ընտրանին 85:98 հաշվով զիջեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին:

Առաջին քառորդը հայ բասկետբոլիստներն ավարտեցին հավասար պայքարում 23:23: Սակայն երկրորդ քառորդից սկսած բոսնիացիները առավելություն ստացան՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 52:44։

Երրորդ քառորդում բոսնիացիները կրկին առջեւում էին՝ 73 :60: Վերջին՝ չորրորդ քառորդում, մերոնք զիջեցին 13 միավորի տարբերությամբ (85:98):

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի մրցակցի հարկի տակ: Մեր թիմը օգոստոսի 12-ին կհանդիպի Սլովակիայի ընտրանու հետ:

Այս խորագրի վերջին նյութերը