Լրահոս

22.12.2010 17:30


Տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր թուրք գործընկերոջ՝ Աբդուլահ Գյուլի հետ։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահի նստավայրում։

Այցելության ընթացքում Ադրբեջանի նախագահը նաև որոշ հարցեր կքննարկի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հիշեցնենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Ստամբուլում։

Այս խորագրի վերջին նյութերը