Աշխարհ

11.08.2017 00:34


ԱՄՆ-ի բանակում ծառայող տրանսգենդերները դատական հինգ հայց են ներկայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի (տեսանյութ)

ԱՄՆ-ի բանակում ծառայող տրանսգենդերները դատական հինգ հայց են ներկայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի (տեսանյութ)

ԱՄՆ-ի բանակում ծառայող տրանսգենդեր հինգ զինվորականներ դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, բանակում տրանսգենդեր անձանց ծառայությունն արգելելու մտադրության համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Հիշեցնենք, որ Թրամփը հուլիսի 26-ին թվիթերյան իր էջում գրել էր, թե ԱՄՆ-ի կառավարությունը «թույլ չի տա, որ տրանսգենդեր անձինք զինված ուժերում զբաղեցնեն որեւէ դիրք»: Այս հայտարարությունը հակասում է Պենտագոնի որդեգրած քաղաքականությանը: Եվ ինչպես հարուցված դատական հայցերում է ասված, Թրամփն այս հարցը չի քննարկել բանակի հրամանատարության հետ:

Թրամփի թվիթերյան հայտարարությունը դարձել էր երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում Նյու Յորքում, բողոքի ցույցերի պատճառ:

Հայցվորները դատարանին խնդրում են ոչ սահամանադրական ճանաչել Թրամփի հրահանգը եւ կայացնել դատական որոշում’ այն չեղարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը