Աշխարհ

14.08.2017 08:41


Էլ Կլասիկո. Ռեալը հաղթեց Բարսելոնային (տեսանյութ)

Էլ Կլասիկո. Ռեալը հաղթեց Բարսելոնային (տեսանյութ)

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին»:

Առաջին խաղակեսը գոլազուրկ է ավարտվել:

Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Պիկեն գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

76-րդ րոպեին Սուարեսի «վաստակած» 11 մետրանոցն անվրեպ է իրացրել Լիոնել Մեսսին:

Փոխարինման մտած Կրիշտիանու Ռոնալդուն 80-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ է դարձել: Գոլը տոնելիս պորտուգալացին հանել էր խաղաշապիկը, իսկ 2 րոպե անց մրցավարի կարծիքով սիմուլյացիայի համար Ոսկե գնդակի դափնեկիրը 2-րդ դեղինով հեռացվեց խաղադաշտից:

Հանդիպման վերջին րոպեին Մարկո Ասենսիոն կատարած ոչ պակաս հիանալի հարվածով 3-րդ գնդակն ուղարկեց Տեր Շտեգենի դարպասը:

«Ռեալը» «Բարսելոնային» հյուրընկալելու է օգոստոսի 16-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը