Աշխարհ

14.08.2017 10:42


Հռոմում զբոսաշրջիկները վթարի են ենթարկվել․ կա 18 տուժած (տեսանյութ)

Հռոմում զբոսաշրջիկները վթարի են ենթարկվել․ կա 18 տուժած (տեսանյութ)

Հռոմի հարավում զբոսաշրջիկների միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ 18 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նախնական տվյալներով՝ տրանսպորտային միջոցը բախվել է կամուրջին, որի բարձրությունը 50 սանտիմետրով ցածր է եղել միկրոավտոբուսի տանիքից։ Դրանում 20 զբոսաշրջիկ է եղել Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։ Տուժածներից 13-ին տեղափոխել են հիվանդանոց․ 4-ի վիճակը ծանր է։

Վարորդը, ով ևս օտարերկրացի է, չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը