Լրահոս

23.12.2010 11:22


Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները

Նախօրեին Ստամբուլում փակ դռների հետևում հանդիպել են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Իսկ այսօր Ստամբուլում անցկացվելիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ի. Ալիևը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թվականին հիմնել են Թուրքիան, Իրանը և Պակիստանը: 1992 թ. կազմակերպությանը միացել են Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Այս խորագրի վերջին նյութերը