Աշխարհ

14.08.2017 13:39


Իվանիշվիլին վախենում է իմ վերադարձից. Սահակաշվիլի

Իվանիշվիլին վախենում է իմ վերադարձից. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արձագանքել է ռուս հեռախոսային հայտնի խուլիգան Լեկսուսի և հավանաբար Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հեռախոսազրույցին:

«Իվանիշվիլիի նախարարը հաստատեց այն, ինչ ես անընդհատ ասում եմ: Իմ դեմ բոլոր գործերը միայն քաղաքական ենթատեքստ ունեն: Իվանիշվիլին վախենում է իմ վերադարձից, քանի որ վրաց ժողովուրդը, ով արդեն շատ բան ունի համեմատելու համար իմ կառավարումը և օլիգարխիկ հալածանքները, դուրս կգա փողոց, երբ ես հայտնվեմ Թբիլիսիում: Բայց ես առաջիկայում ծրագրեր ունեմ Ուկրաինայի հետ կապված»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ ուկրաինական Страна.ua-ն ձայնագրություն է հրապարակել, որում, հավանաբար, Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի ձայնն է՝ ռուս հայտնի հեռախոսային խուլիգան Լեկսուսի հետ, երբ վերջինս ներկայանում է որպես Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակով և զրույց է սկսում Սահակաշվիլիի հնարավոր արտահանձնման թեմայով:

Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով, թե երկու պետությունների նախարարների երկխոսությունը չպաշտպանված հեռախոսակապով ինքնին անլուրջ է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը