Աշխարհ

14.08.2017 22:23


Իրաքում սպանվել է ԱՄՆ ԶՈւ 2 զինծառայող

Իրաքում սպանվել է ԱՄՆ ԶՈւ 2 զինծառայող

Պենտագոնից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի «Անքակտելի վճռականություն» (Inherent Resolve) գործողության ընթացքում սպանվել է ԱՄՆ բանակի 2 զինծառայող, ևս 5-ը՝ վիրավորվել: razm.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) հաղորդագրությունում:

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ բանակի կորուստները «թշնամու հետ կոնտակտի» հետևանքով չեն. տարվում են հետաքննչական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան Իրաքում և Սիրիայում հիմնականում ներգրավված է օդային գործողություններում: Կոլաիցիայի ինքնաթիռները Իրաքի տարածքում օժանդակում են կառավարական բանակին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների:

2016 թ. հոկտեմբերից 2017 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Իրաքի բանակը, Իրաքի քրդական շրջանի ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ ԻՊ-ից ազատագրել են այդ երկում իսլամիստների խոշորագույն կենտրոնը՝ Մոսուլ քաղաքը:

Սակայն բացի ռազմաօդային ուժերից, ԱՄՆ Իրաքում գործողություններին ներգրավել է նաև հատուկ նշանակության ուժերի զինծառայողների:

Այս խորագրի վերջին նյութերը