Աշխարհ

14.08.2017 14:26


Վանկուվերում ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ (տեսանյութ)

Վանկուվերում ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ (տեսանյութ)

Կանադական Վանկուվեր քաղաքում զբոսաշրջիկների ավտոբուսը մխրճվել է անցորդների բազմության մեջ։ 49-ամյա մի տղամարդ զոհվել է։ Տարեց մի տղամարդու վիճակը ծանր է։ Դեռահաս 2 աղջիկներ էլ թեթև վնասվածքներ են ստացել։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավտոբուսն ընթանալիս է եղել փոքր արագությամբ։

Կատարվածի պատճառները դեռ չեն պարզվել։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը