Աշխարհ

14.08.2017 16:35


Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամներ են ձերբակալվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամներ են ձերբակալվել

Անկարայում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) շարքային և ղեկավար անձինք:

Թուրքական «Habersol» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում և «Dihaber» լրատվամիջոցի թղթակից Դենիզ Նազլըմը:

Աղբյուրը նշում է, որ ձերբակալվածները տեղափոխվել են Անկարայի ոստիկանական բաժանմունքի ահաբեկչության դեմ պայքարի վարչություն:

Թուրքական լրատվամիջոցներն առայժմ այլ մանրամասներ չեն հայտնում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը