Լրահոս

11.01.2011 11:08


Ավազակային հարձակում կատարողը ձերբակալված է

Հունվարի 8-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 31/4 շենքում ավազակային հարձակում է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ, 1981 թ. ծնված Սերգեյ Ա.-ն ավազակային հարձակում կատարելու նպատակով թակել է 1949 թ. ծնված Օֆելյա Մ.-ի բնակարանի դուռը, որի բացվելուն պես, սպորտային գլխարկն իջեցնելով աչքերին, մուտք է գործել բնակարան, մոտը եղած կրակայրիչ-ատրճանակի բռնակով հարվածել տանտիրուհու գլխին ու դեմքին, պատճառել վնասվածքներ, սակայն հանդիպելով կնոջ ու նրա ամուսնու դիմադրությանը՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը: Սերգեյ Ա.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը