Աշխարհ

18.08.2017 00:00


Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարում է Ադրբեջանը

Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարում է Ադրբեջանը

Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ նախորդ տարի Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարել է Ադրբեջանը: Մասնավորապես՝ Վրաստանում Ադրբեջանի ներդրումները կազմել են 558 միլիոն ԱՄՆ դոլար:

Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 203.5 միլիոն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում՝ Միացյալ Թագավորությունը՝ 118.8 միլիոն դոլար:

Այս երեք երկրների ներդրումները կազմել են ամբողջ ներդրումների 56.2 տոկոսը:

Վրաստանում իրենց ներդրումներով աչքի են ընկել նաև Նիդերլանդները (97.2) Լյուքսեմբուրգը (88.3), Պանաման (75.6), Չեխիան (64.1), ԱՄՆ-ն (53.6) և Վիրջինյան կղզիները (44.5):

Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ 2016 թվականին իրականացված ներդրումները կազմել են 1 565.9 միլիոն ԱՄՆ դոլար:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը