Աշխարհ

17.08.2017 21:06


Բարսելոնայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Բարսելոնայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Բարսելոնայի կենտրոնական հատվածում՝ Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կան մեծաթիվ տուժածներ, առնվազն 13 մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել:

Կատարվածից հետո 2 զինված անձ էլ ներխուժել են La Boqueria շուկայի մոտ գտնվող ռեստորան: Սակայն, դեռ հայտնի չէ, արդյոք վրաերթն ու ռեստորան ներխուժումն իրար հետ կապ ունե՞ն:

Կատալոնական ոստիկանությունը տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է համարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը