Լրահոս

21.08.2017 09:26


Կոտայքում 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապ ու թոռանը․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Կոտայքում 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապ ու թոռանը․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վարորդ Գ. Գրիգորյանը աշխատում է «Կոտայք» հացի գործարանում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով, որ նշված փողոցում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր՝ այդ թվում ողբերգական, և միակ հարցի լուծում կարծում են, որ պետք է նշված փողոցում տեղադրվի արագաչափ:

Մինչ տեղում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկություն ստացվեց, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը