Լրահոս

16.11.2010 11:57


Հրդեհները շարունակվում են

Նոյեմբերի 15-ին'ժամը 09.35-ին, ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվելԿոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 51 հասցեում' շուկայի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.37-ին, մարվել'09.54-ին: Ամբողջությամբ այրվել է Իսրայելյանին պատկանող 6 քմ մակերեսով կոշիկի վերանորոգման կրպակը:

...

Նույն օրը'ժամը 11.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի հարակից տա­­րած­քում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հսկողությամբ այրվել է 700 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

   ...

Նույն օրը'ժամը 12.00-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հալավար գյուղի հարակից սա­րա­լան­ջին:

Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև հրշեջ-փրկարարներ' մարզային փրկարարական վարչությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել'16.18-ին:

Այրվել է 45 հա խոտածածկ տարածք:

...

 Նույն օրը'ժամը 12.50-ին, տեղեկատվություն է ստացվել,որ  հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղի հարակից  «Մեծ սար» կոչվող հանդամասում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19.00-ին, մարել'19.45-ին: Այրվել են 6 հա խոտածածկ տարածք և 8 կաղնի: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաև գյուղի բնակիչները:

...

 Նույն օրը'ժամը 14.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեդովկա և Կրուգլայա շիշկա գյուղերի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել'16.35-ին: Այրվել է 12 հա խոտածածկ տարածք:

...

Նույն օրը'ժամը 15.30-ին , ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում' Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի Առաջնորդարանի շենքի հարակից սարալանջում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.56-ին, մարվել'16.06-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

...

Նույն օրը'ժամը 22.10-ին,  ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 3 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.17-ին, մարվել'22.28-ին: Ամբողջությամբ այրվել է Վ.Հակոբյանին պատկանող' 4 քմ մակերեսով փայտյա տնակը:

...

Նույն օրը'ժամը 22.17-ին , ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի  մարզի Հերհեր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.14-ին, մարվել'01.18-ին: Այրվել է Ս.Բաբայանին պատկանող տան բակում պահեստավորված 1000 հակ անասնակերը:

Այս խորագրի վերջին նյութերը