Աշխարհ

25.08.2017 16:03


Կրասնոդարում ավտոբուսը կամրջից ընկել է ջուրը․ զոհերի թվում երկու հայ կա (տեսանյութ)

Կրասնոդարում ավտոբուսը կամրջից ընկել է ջուրը․ զոհերի թվում երկու հայ կա (տեսանյութ)

Օգոստոսի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 8:20-ին, Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում ավտոբուսը կամրջից ընկել է ջուրը․ 18 մարդ զոհվել է, 33-ը փրկվել են, նրանցից 32-ը՝ հոսպիտալացվել։ Փոխադրամիջոցում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները:

Հրապարակվել են զոհերի անունները, որոնց թվում երկու հայ կա՝ Բուդուլյան Ս.-ն և Բուդուլյան Ա.-ն: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է։

Որպես վթարի պատճառի վարկածներ դիտարկվում են վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կամ արգելակների անսարքությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը