Աշխարհ

27.08.2017 20:37


Ադրբեջանի զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ (տեսանյութ)

Ադրբեջանի զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ (տեսանյութ)

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Բաքվին հարակից N զորամասի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վիրավորվել է 6 մարդ։ «Ինտերֆաքս»-ին Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանք բեկորային վնասվածքներ են ստացել։

ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացնում է, որ պայթյունի արդյունքում արկերը կպել են Խըզըի շրջանի Գիլյազի ավանում գտնվող մի քանի բնակելի շենքերի, որոնցում հրդեհ է բռնկվել։

Պատահարի վայրին մոտ գտնվող Գիլյազի, Սլատչայ և այլ բնակավայրերի բնակիչները տարհանվում են։ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը ամբողջապես սահմանափակել է տրանսպորտի երթևեկությունը պայթյունի շրջանում։ Արգելափակվել է դեպի ադրբեջանառուսական սահման տանող ճանապարհի մի մասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը