Աշխարհ

27.08.2017 21:09


Բորժոմիի անտառի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ուղղաթիռը վայր է ընկել

Բորժոմիի անտառի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ուղղաթիռը վայր է ընկել

Բորժոմիի անտառի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ուղղաթիռներից մեկն ընկել է ջուրը:

Ըստ տարածված տեղեկատվության՝ «Մի-8» վրացական ուղղաթիռն ընկել է ջուր հավաքելու գործընթացում: Ուղղաթիռի անձնակազմի անդամներին տեղափոխել են Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ ուղղաթիռի անձնակազմի անդամները ծանր վնասվածքներ չեն ստացել:

Դեպքի վայրում են կենտրոնացվել արտակարգ շտաբի համապատասխան խմբեր, ինչպես նաեւ ադրբեջանական հրշեջ խմբերը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը