Աշխարհ

28.08.2017 10:23


Թուրք հայտնի հաղորդավարը սպանվել է Ստամբուլի հյուրանոցներից մեկում

Թուրք հայտնի հաղորդավարը սպանվել է Ստամբուլի հյուրանոցներից մեկում

Նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկում սպանվել է թուրք հայտնի հաղորդավար Վաթան Շաշմազը:

Ըստ թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի՝ Շաշմազը սպանվել է նախկին սիրուհու՝ Ֆիլիզ Աքերի կողմից: Վերջինս Շաշմազի վրա 4 անգամ կրակելով նրան սպանելուց հետո, նույն ատրճանակով ինքնասպան է եղել:

Որպես սպանության դրդապատճառ շրջանառվում է այն վարկածը, որ նախկին թոփ մոդել և դերասանուհի Ֆիլիզ Աքերը անպատասխան զգացմունքներ է ունեցել Շաշմազի հանդեպ: Ֆիլիզը նույնիսկ մի քանի անգամ սպառնացել է սպանել նրան, եթե վերջինս չբաժանվի կնոջից ու չամուսնանա իր հետ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը