Աշխարհ

31.08.2017 14:13


«ՏԱՍՍ». Ադրբեջանին ԲՄՊ-3-ների մատակարումը կավարտվի 2018թ.

«ՏԱՍՍ». Ադրբեջանին ԲՄՊ-3-ների մատակարումը կավարտվի 2018թ.

Ռուսաստանյան կողմից հայտնել են, որ Ադրբեջանին 2010թ. կնքված պայմանագրով նախատեսված ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների վերջին խմբաքանակները նախատեսվում է մատակարարել 2018թ.: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ներկայացուցիչներից մեկից ստացած տեղեկությունը:

2010 թ. կնքված պայմանագրով Ադրբեջանին պետք է մատակարարվեր առնվազն 91 միավոր ԲՄՊ-3: Մեքենաները նախատեսվում էր մատակարարել մինչև 2016թ.:

2016 թ. սեպտեմբերին ՀՄՄ-ներն արտադրող ռուսաստանյան «Տրակտորային գործարաններ» ընկերության տնօրենի տեղակալ Ալեկսեյ Լոսևը հայտնել էր,ո ր ԲՄՊ-3-ների մատակարարումը ֆինանսական խնդիրների պատճառով 2016-ին չի կայանա։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը