Աշխարհ

02.09.2017 00:17


Ռումինիա-Հայաստան՝ 1:0 (տեսանյութ)

Ռումինիա-Հայաստան՝ 1:0 (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում (E խումբ, 7-րդ տուր) Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն:

Մեր ազգային թիմը կարողացավ դիմադրել մրցակցի ճնշմանը, ավելին՝ խաղասկզբում էլ ավելի վտանգավոր էր հակագրոհում:

Խաղի 54-րդ րոպեն կարող էր որոշիչ լիներ. աջ եզրից փոխանցումից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ Տարոն Ոսկանյանի ձեռքին, ով 2-րդ դեղին քարտով հեռացվեց խաղադաշտից:

Նշանակված 11 մետրանոցն իրացնում էր Ստանկուն, ում ոչ վատ հարվածից հետո Գրիգոր Մելիքսեթյանը փայլուն սեյվով փրկեց մեր ընտրանուն:

Մնացած հատվածում հայ ֆուտբոլիստները լավ էին պաշտպանվում, մինչև մրցավարի ավելացրած ժամանակը: 1-ին րոպեին փոխարինման մտած Ալեքսանդրու Մաքսիմը գնդակն ուղարկեց դարպասը:

Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականը մոտ էր թանկարժեք ոչ-ոքի կորզելուն Բուխարեստում, սակայն վերջին պահին ամեն ինչ վատ դասավորվեց:

6 տուրերից հետո Հայաստանը 6 միավորով նախավերջին հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Դանիայի ընտրանուն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը