Աշխարհ

03.09.2017 11:33


Հս. Կորեան ամենահզոր միջուկային փորձարկումն է հաջողությամբ իրականացրել․ երկրաշարժեր են գրանցվել (տեսանյութ)

Հս. Կորեան ամենահզոր միջուկային փորձարկումն է հաջողությամբ իրականացրել․ երկրաշարժեր են գրանցվել (տեսանյութ)

Հյուսիսային Կորեան 6-րդ միջուկային փորձարկումն է հաջողությամբ իրականացրել․ դրան հաջորդել են ուժգին ստորգետնյա ցնցումները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Պայթյունի ուժգնությունը կազմել է 100 կիլոտոննա, որով կարելի է մի ամբողջ քաղաք վերացնել:

Երկրի հյուսիսում տեղի է ունեցել 2 երկրաշարժ՝ 4.3 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ռուսաստանում՝ Վլադիվոստոկում:

Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Հարավային Կորեան արդեն իսկ հաստատել են, որ ստորգետնյա ցնցումները հզոր միջուկային փորձարկման հետևանք են:

Փորձարկումից հետո Հարավային Կորեայի զորքերը բարձր մարտունակության վիճակի են բերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը