Աշխարհ

04.09.2017 09:35


Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում

Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները:

Լեւոն Արոնյանը հաղթել է Դանիել Կաուդերիին (ՀԱՀ): Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) եւ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվել է Անտոն Կովալյովին (Կանադա):

Վաղը կկայանան 1/64-րդ եզրափակչի երկրորդ պարտիները՝ Կաուդերի-Արոնյան, Մելքումյան-Գրաչով, Ռոդշտեյն-Հովհաննիսյան, Կովալյով-Հակոբյան:

Այս խորագրի վերջին նյութերը