Լրահոս

04.09.2017 22:32


Հայաստան-Դանիա՝ 1:4. (տեսանյութ)

Հայաստան-Դանիա՝ 1:4. (տեսանյութ)

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում պարտվեց Դանիայի հավաքականին՝ 1:4 հաշվով:

Հանդիպման 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանը։ 11 րոպե անց Թոմաս Դիլեյնին խփեց պատասխան գոլը: 29-րդ րոպեին Էրիկսենը տուգանայինից գոլ խփեց: Ավելացված ժամանակում էլ Դիլեյնի հեթ-տրիկն արձանագրվեց:

Հայաստանի հավաքականը կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը։

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և զայրացած լքել է «Հանրապետական» մարզադաշտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը