Աշխարհ

05.09.2017 13:26


Կրեմլն իրեն իրավունք է վերապահում ևս 155-ով կրճատել ամերիկացի դիվանագետների թիվը ՌԴ-ում. Պուտին

Կրեմլն իրեն իրավունք է վերապահում ևս 155-ով կրճատել ամերիկացի դիվանագետների թիվը ՌԴ-ում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Կրեմլը իրեն իրավունք է վերապահում ևս 155-ով կրճատել ամերիկացի դիվանագետների թիվը Ռուսաստանում:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, Պուտինը միաժամանակ ընդգծել է՝ Կրեմլը առայժմ այդ քայլին չի դիմի և կհետևի, թե ինչպես են իրադարձությունները զարգանում:

Ավելի վաղ՝ հուլիսին, երբ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Մոսկվան արդեն իսկ 455-ով կրճատել էր ամերիկացի դիվանագետների թիվ:

Ի պատասխան Վաշինգտոնը անցած շաբաթ պահանջեց Ռուսաստանից փակել իր հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, ինչպես նաև երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում:

«Դա աննախադեպ և անտաշ ձևով ընդունված որոշում էր», - երեկ հայտարարել է Պուտինը, տեղեկացնելով, որ հանձնարարել է Ռուսաստանի արտգործնախարարությանը դատարանում բողոքարկել այն:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը