Աշխարհ

08.09.2017 21:27


ԱՄՆ-ում վթարվել է Իրաքի ՌՕՈւ F-16 կործանիչ

ԱՄՆ-ում վթարվել է Իրաքի ՌՕՈւ F-16 կործանիչ

ԱՄՆ-ում ուսումնական թռիչք իրականացնելիս վթարվել է Իրաքի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ: Վթարի արդյունքում օդաչուն մահացել է: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել են ԱՄՆ ՌՕՈւ-ից:

Օդաչուն Իրաքի ռազմաօդային ուժերի կուրսանտ էր և դասընթացներ էր անցնում Արիզոնայում տեղակայված ԱՄՆ ՌՕՈւ 162-րդ թևում:

Նման դեպք տեղի է ունեցել նաև 2015 թվականի հունիսին: Կրկին Արիզոնայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16-ի վթարի արդյունքում զոհվել էր Իրաքի ՌՕՈւ բրիգադային գեներալ Ռաֆիդ Մուհամեդ Հասանը:

Իրաքի ՌՕՈւ օդաչուները երկրի կառավարության խնդրանքով դասընթացներ են անցնում ԱՄՆ ՌՕՈւ Արիզոնայի 162-րդ թևում:

Իրաքը ունի ԱՄՆ-ից 36 միավոր F-16 կործանիչներ ձեռք բերելու մասին պայմանագիր: Առաջին ինքնաթիռը Իրաքին է մատակարարվել 2014 թվականին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը