Աշխարհ

08.09.2017 12:43


Երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում․ կան զոհեր (տեսանյութ)

Երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում․ կան զոհեր (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:39-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ս.թ. սեպտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժ.08:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժ.04:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 15.080 և արևմտյան երկայնության 93.740 աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Տրես-Պիկոս քաղաքից 119 կմ հարավ-արևմուտք), օջախի 70 կմ խորությամբ, 8.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ «BBC», «The Independent» լրատվական գործակալությունների երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ:

Այս խորագրի վերջին նյութերը