Աշխարհ

10.09.2017 10:58


5:0. Մեսսի՝ հեթ-տրիկ, Դեմբելեն գոլային փոխանցում կատարեց նորամուտի խաղում (տեսանյութ)

5:0. Մեսսի՝ հեթ-տրիկ, Դեմբելեն գոլային փոխանցում կատարեց նորամուտի խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Էսպանյոլի» դարպասը:Հանդիպման 26-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացել է խաղի հաշիվը, իսկ 35-րդ րոպեին կրկնապատկել է այն:

67-րդ րոպեին Մեսսին նաև հեթ-տրիկ է ձևակերպել:

Հանդիպման ավարտից 3 րոպե առաջ անկյունայինից փոխանցումից հետո Պիկեն հաշիվը դարձրել է 4:0:

Վերջին րոպեին «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո Սուարեսը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 5:0:

Այս հաղթանակից հետո Էրնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը