Աշխարհ

11.09.2017 20:09


Թբիլիսիի մետրոն նոր ձևի և դիզայնի վագոններ կունենա

Թբիլիսիի մետրոն նոր ձևի և դիզայնի վագոններ կունենա

Թբիլիսիի մետրոյում կհայտնվեն նոր վագոններ, որոնք հներից կտարբերվեն դիզայնով ու արտաքին տեսքով: Քաղաքային ղեկավարությունն արդեն ծանոթացել է նորամուծությանը։ 2017 թվականից ուղևորներին կսպասարկի ութ նոր գնացք, կփոփոխվեն ինչպես վագոնների գույնը, ներքին և արտաքին տեսքն ամբողջությամբ:

Դրանք հագեցած կլինեն ներքին և արտաքին հսկող սարքերով, հատուկ մոնիտորներով և բջջային հեռախոսի վերալիցքավորման սարքավորումներով:

Փոխվելու է նույնիսկ մեքենավարի խցիկի չափն ու ձևը, կունենա գերժամանակակից հեռակառավարման վահանակ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը