Աշխարհ

11.09.2017 21:14


Վրաստանում ուղևորահոսքն ավելացել է

Վրաստանում ուղևորահոսքն ավելացել է

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկրի օդանավակայանները 2.703.117 ուղևոր են փոխադրել: Սա 47,92 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, ակտիվությունը նկատվել է երկրի գործող բոլոր երեք միջազգային օդանավակայաններում:

Ինչ վերաբերում է ներքին ուղիներին, Մեստիա օդանավակայանների ծառայությունից օգտվել է 4.933 ուղևոր, Ամբրոլաուրիինը՝ 1255 ուղևոր է փոխադրել:

Նախորդ տարվա համեմատ՝ չվերթների թիվն ավելացել է 3859-ով: 39,18%-ով ավելացել է նաև բեռնափոխադրումների ցուցանիշը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը