Աշխարհ

16.09.2017 21:13


Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ կիսաեզրափակիչ:

Հայաստանցի շախմատիստն ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ երկրորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Երկու պարտիաների արդյունքում խաղի հաշիվը 1.5:0.5 է:

Կիսաեզրափակչում Արոնյանը կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Պյոտր Սվիդլեր (ՌԴ) զույգի հաղթողի հետ: Այս դիմակայությունում հաշիվն առայժմ հավասար է՝ 1:1, ամեն ինչ կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում:

Այս խորագրի վերջին նյութերը