Լրահոս

18.03.2009 13:38


Քվեարկություններ ԱԺ–ում

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում քվեարկության է դրվել 2009թ. փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի» երաշխիքային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր. կողմ'96, դեմ' 6, ձեռնպահ' 0: Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվել նաև ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի, Արծրունի Աղաջանյանի և Արմեն Ռուստամյանի ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածները և ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի

նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկության արդյունքները՝ կողմ' 98, դեմ' 6, ձեռնպահ' 2։ Որոշումն ընդունվել է:

Վերոնշյալ պատգամավորների կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները և նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 98 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը