Աշխարհ

18.09.2017 10:41


Մեկնարկել է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ համատեղ զորավարժությունը (տեսանյութ)

Մեկնարկել է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ համատեղ զորավարժությունը (տեսանյութ)

Սեպտեմեբրի 18-ին Ադրբեջանում մեկնարկել է այդ երկրի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ «ԹուրԱզ Քարթալը-2017» (TurAz Qartalı- 2017) զորավարժությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Զորավարժության մասնակցելու նպատակով Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինծառայողների և տեխնիկայի առաջին երկու խմբերը Ադրբեջան են հասել դեռևս սեպտեմբերի 14-ին և սեպտեմբերի 15-ին: Սեպտեմբերի 16-ին Ադրբեջան են հասել նաև Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զորավարժությանը ներգրավված է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ շուրջ 30 ավիացիոն տեխնիկա: Ադրբեջանական կողմից մասնակցում են ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, իսկ թուրքական կողմից՝ F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ թուրքական կողմից զորավարժությանը մասնակցելու է 2 միավոր Sikorski S-70 ուղղաթիռ, 3 միավոր F-16 կործանիչ և ՌԾՈւ 1 միավոր P-235 ծովային պարեկության ինքնաթիռ:

Վարժանքների ընթացքում իրականացվելու են երկու երկրների ՌՕՈւ համատեղ գործողությունների պլանավորում, անցկացվելու են օդային հարվածների, թիրախների խոցման և որոնողափրկարարական առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ «ԹուրԱզ» զորավարժությունների շարքը ներառում է «ԹուրԱզ Քարթալը», «ԹուրԱզ Շահինի» թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները: Առաջինն անցկացվել է 2014-ի սեպտեմբերին` Ադրբեջանի տարածքում: 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում անցկացվել էր «ԹուրԱզ Քարթալը-2015» զորավարաժությունը: 2016-ին զորավարժությունն անցկացվել է Թուրքիայի տարածքում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը