Աշխարհ

20.09.2017 09:06


Մեսսիի պոկերն օգնեց Բարսելոնային ջախջախել Էյբարին (տեսանյութ)

Մեսսիի պոկերն օգնեց Բարսելոնային ջախջախել Էյբարին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Էյբարին» և հաղթեց 6:1 հաշվով:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: 38-րդ րոպեին արդեն երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն:

53-րդ րոպեին Դենիս Սուարեսը հաշիվը դարձրեց խոշոր: 5 րոպե անց հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը. գոլով աչքի ընկավ Սերխի Էնրիչը:

59-րդ, 62-րդ և 88-րդ րոպեներին Մեսսին դարձավ ևս երեք գոլի հեղինակ և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 15 միավորով վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Էյբարը» 6 միավորով մնաց 13-րդ տեղում:

«Բարսելոնա»-«Էյբար»՝ 6:1

Գոլերը՝ Մեսսի (20, 11մ, 59, 62, 88), Պաուլինյո (38), Սուարես (53) - Էնրիչ (57)

Այս խորագրի վերջին նյութերը