Աշխարհ

21.09.2017 08:34


Մանչեսթեր Յունայթեդն առանց Մխիթարյանի վստահ հաղթանակ է տարել

Մանչեսթեր Յունայթեդն առանց Մխիթարյանի վստահ հաղթանակ է տարել

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Բարտոնին»:

Մանչեսթերցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը, մեկական անգամ աչքի են ընկել Ջեյսի Լինգարդը և Անտոնի Մարսիալը: Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր «կարմիր սատանաների» հայտացուցակից:

«Չելսին» Միտչու Բատշուայիի հեթ-տրիկի շնորհիվ 5:1 հաշվով հաղթել է «Նոթինգեմին»:

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում Լերոյ Սանեի դուբլի շնորհիվ հաղթել է «Վեսթ Բրոմվիչին», իսկ «Արսենալին» նվազագույն հաշվով հաղթանակ է բերել Թեո Ուոլկոթը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը