Աշխարհ

21.09.2017 07:37


Յուվենտուսը, Միլանը, Ռոման, Նապոլին հաղթել են (տեսանյութ)

Յուվենտուսը, Միլանը, Ռոման, Նապոլին հաղթել են (տեսանյութ)

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում կայացել են 10 հանդիպումներ:

Գործող չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Ֆիորենտինային». միակ գոլը 52-րդ րոպեին խփել է Մարիո Մանջուկիչը:

«Միլանը» ՍՊԱԼ-ին հաղթել է 2:0 հաշվով. Ռոդրիգեսը և Կեսեն են դարձել գոլի հեղինակներ:

«Ռոման» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Բենևենտոյի» դարպասը. Ջեկոն դուբլ է ձևակերպել ու 2 ինքնագոլ է գրանցվել:

«Լացիոն» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվել է «Նապոլիին». Դե Վրեյը բացել է հաշիվը, իսկ նեապոլցիների գոլերը խփել են Կուլիբալին, Կալյեխոնը Մերտենսը և Ժորժինյոն:

«Ատալանտան» 5:1 հաշվով հաղթել է «Կրոտոնեին», «Սասուոլոն» նվազագույն հաշվով առավելության է հասել «Կալյարիի» նկատմամբ: «Ինտերը» չի կարողացել կոտրել «Բոլոնիայի» դիմադրությունը՝ 1:1. նույն հաշիվն է գրանցվել նաև «Ջենոա»-«Կիևո» խաղում, իսկ «Վերոնա»-«Սամպդորիա» հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը