Աշխարհ

22.09.2017 10:46


Վրաստանում մեկնարկել են զինված ուժերի «Կապ-2017» վարժանքները

Վրաստանում մեկնարկել են զինված ուժերի «Կապ-2017» վարժանքները

Վրաստանում մեկնարկել է կապավորների «Կապ-2017» վարժանքները: Դրանց ընթացքին հետևում է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան և նրա տեղակալ, բրիգադային գեներալ Զազա Չխաիձեն: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

«Կապ-2017» վարժանքները ամենամյա ավելի խոշոր՝ հրամանատարաշտաբային «Դիդգորի» զորավարժության նախապատրաստական փուլն են:

Այս վարժանքները անցկացվում են դաշտային պայմաններում և դրանց ներգրավված է 1350 զինծառայող տարբեր ստորաբաժանումներից: Դրանց նպատակը է ռազմավարական և օպերատիվ-մարտավարական աստիճաններում գործարկել ղեկավարման և կապի կայաններ, ինչպես նաև բարելավել տեղեկատվական և կապի միջոցների ղեկավարման հմտությունները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը