Լրահոս

23.09.2017 21:01


Սերժ Սարգսյանը պարգևատրել է Իոսիֆ Կոբզոնին

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Իոսիֆ Կոբզոնին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:

Ս․Սարգսյանը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ նա մեկ անգամ ևս շնորհավորել ու գնահատանքի խոսքեր է հղել Կոբզոնին:

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը