Աշխարհ

25.09.2017 10:14


Իրաքյան Քրդստանում մեկնարկել Է անկախության հանրաքվեն

Իրաքյան Քրդստանում մեկնարկել Է անկախության հանրաքվեն

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում սեպտեմբերի 25-ին մեկնարկել Է անկախության հանրաքվեն: Ինչպես հայտնել Է Rudaw հեռուստաալիքը, քվեարկության համար տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) եւ աշխատանքը կավարտեն 19:00-ին: Ընդհանուր առմամբ անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել Է 5,2 մլն մարդ, նրանք պետք Է «այո» կամ «ոչ» պատասխանեն հարցին՝ «Դուք ցանկանում եք արդյոք, որ Քրդստան տարածաշրջանը եւ նրա սահմաններից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն»: Հանրահարցման արդյունքները հայտնի կդառնան տեղամասերի աշխատանքի ավարտից հետո մեկ օրվա ընթացքում:

Դե-յուրե Իրաքյան Քրդստանի մեջ մտնող նահանգներից բացի, հանրահարցումն անցկացվում Է վիճելի տարածքներում՝ Քիրկուկի, Նայնավայի, Դիյալայի նահանգներում:

Հանրաքվեի անցկացմանը դեմ են Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին:

Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Միացյալ Նահանգներում եւ մի շարք եվրոպական երկրներում, քանի որ այն խարխլում Է ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը