Աշխարհ

25.09.2017 17:55


PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են Թուրքիայի ուժայինների վրա, սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը՝ վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Բացի ուժայիններից սպանվել է նաև 1 քաղաքացիական: Ըստ թուրքական կողմի՝ քուրդ զինյալները կիրառել են ականանետ, նռնականետ և գնդացիր: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հաքքարիում ևս մեկ զինծառայող է սպանվել:

Թուրք-քրդական բախումներում հարաբերական դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիան, ոստիկանությունը, բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Թուրքական կողմի տվյալներով՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ, PKK-ն էլ 2016-ի սեպտեմբերից մինչև այժմ կորցրել է մոտ 2000 զինյալ: Բախումների հետևանքով քիչ չեն նաև քաղաքացիակաների շրջանում կորուստները, ինչպես նաև նյութական վնասները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը