Աշխարհ

25.09.2017 16:51


Թուրքիայում հրապարակել են տեղական արտադրության «Atmaca» հրթիռի լուսանկարները

Թուրքիայում հրապարակել են տեղական արտադրության «Atmaca» հրթիռի լուսանկարները

Թուրքիայում առաջին անգամ հրապարակվել է ամբողջովին տեղական արտադրության 200+ կմ հեռահարություն ունեցող «Atmaca» հրթիռի լուսանկարները:

Ըստ թուրքական «Ekonomi.haber7.com» կայքի՝ «Atmaca» հրթիռները գալու են փոխարինելու ներկայում Թուրքիայի ռազմածովային ուժերում կիրառվող «Harpoon» հրթիռներին:

Նշվում է, որ այս հրթիռներով կարող են համալրվել տեղական արտադրության մի քանի տեսակի ռազմանավեր, այդ թվում՝ ֆրեգատները:

«Atmaca»-ի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2018 թվականից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը