Աշխարհ

25.09.2017 14:43


Հեծանվորդ Հրաչյա Շաբոյանն աշխարհի առաջնությունում դուրս մնաց մրցատարածությունից

Հեծանվորդ Հրաչյա Շաբոյանն աշխարհի առաջնությունում դուրս մնաց մրցատարածությունից

Նորվեգիայի Բերգեր քաղաքում անցկացված խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես եկավ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Հրաչյա Շաբոյանը, որը մեկնարկեց երիտասարդների 135 կմ խմբային վազքում:

Ծավալված պայքարի ընթացքում մրցատարածությունում մի քանի անգամ հեծանվորդների զանգվածային անկումներ են եղել, եւ մասնակիցները բաժանվել են խմբերի: Արդյունքում, Հրաչյա Շաբոյանը զիջել է դիրքերը եւ չմտնելով ժամանակային լիմիթի մեջ՝ դուրս է մնացել մրցատարածությունից:

Մեկնարկած 189 հեծանվորդներից եզրագիծ հասել է 129-ը:

Այս խորագրի վերջին նյութերը