Աշխարհ

25.09.2017 15:30


Թուրքիայի օդուժը իրաքյան Քուրդիստանում գործողություն է իրականացրել

Թուրքիայի օդուժը իրաքյան Քուրդիստանում գործողություն է իրականացրել

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին ընդառաջ, Թուրքիայի օդուժը սեպտեմբերի 25-ին վաղ առավոտյան օպերացիա է իրականացրել Զափ, Ավաշին և Բասյան շրջաններում (Իրաքյան Քուրդիստան):

Թուրքական «Haberler.com» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի տրամադրած տեղեկատվությանը, նշում է, որ օպերացիայի ընթացքում հրթիռակոծվել են նշյալ շրջաններում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները: Ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող զինապահեստներ, թաքստոցներ և զինամթերք:

Նշենք, որ իրաքյան Քուրդիստանի Քանդիլ շրջանում էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան:

Պաշտոնական Անկարան դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին՝ համարելով, որ դա հանդիսանում է Իրաքի սահմանադրության և տարածքային ամբողջականության խախտում: Հանրաքվեին դեմ է արտահայտվել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ):

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը