Աշխարհ

26.09.2017 10:21


Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Ադրբեջան կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ այցը նախատեսվում է սեպտեմբերի 28-ին, որի ընթացքում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք պաշտոնական հանդիպումներ: Մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ջանիքլին պաշտպանության նախարար է նշանակվել հուլիսի 19-ին և Ադրբեջան կատարվելիք այցը առաջինը կլինի նրա համար:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը