Աշխարհ

26.09.2017 17:28


Իրանը փորձարկել է «Խորամշահր» բալիստիկ հրթիռը (տեսանյութ)

Իրանը փորձարկել է «Խորամշահր» բալիստիկ հրթիռը (տեսանյութ)

Իրանը փորձարկել է տեղական արտադրության մակերևույթ-մակերևույթ դասի, 2000 կմ հեռահարությամբ «Խորամշահր» բալիստիկ հրթիռը։ Իր նոր բալիստիկ հրթիռը Իրանը ներկայացրել էր սեպտեմբերի 22-ին՝ իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Խորամշահրը» համարվում է Իրանի 3-րդ հրթիռը, որն ունի 2000կմ հեռահարություն։ Հրթիռը համալրելու է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը։

Հրթիռի փորձարկմանը անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեղադրելով Իրանին Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության մեջ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը