Աշխարհ

02.10.2017 11:50


Հրաձգություն Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ (տեսանյութ, լրացված)

Հրաձգություն Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ (տեսանյութ, լրացված)

Լաս Վեգասում գտնվող Mandalay Bay հյուրանոց-խաղատան մոտ ընթացող քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, առնվազն 2 մարդ զոհվել է, 70-ը՝ վիրավորվել։

Պարզվել է, որ անհայտ անձը կրակը բացել է հյուրանոցի 32-րդ հարկից: Նա շուրջ 100 փամփուշտ է արձակել։ Ոստիկանները չարագործին ոչնչացրել են։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նրա անունը Սամյուել Հայդ էր։

***

Associated Press-ը հայտնում է, որ զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել:

***

Ոստիկանությունը պարզել է, որ կրակոցներ արձակածը 65-ամյա Սթիվեն Փեդոքն էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը