Աշխարհ

02.10.2017 21:07


Իրաքում պայթեցրել են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական մեքենա

Իրաքում պայթեցրել են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական մեքենա

Հոկտեմբերի 1-ին Իրաքում ինքնաշեն պայթուցիկ սարքով պայթեցվել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի զինուժին պատկանող մեքենա. զոհվել է մեկ զինվորական, ևս մեկը՝ վիրավորվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտնում է Կոալիցիայի մամուլի ծառայությունը:

Մահացած, ինչպես նաև վիրավոր զինծառայողների ինքնությունը պարզ կլինի միայն հարազատներին հայտնելուց հետո: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մեքենան պայթեցվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների պատրաստվելու ընթացքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ԻՊ մահապարտ ահաբեկիչները հարձակվել էին Կոալիցիայի՝ Իրաքում տեղակայված ռազմաբազաների մեկի վրա: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը կորուստներ չէին ունեցել:

Հավելելենք, որ ներկայում Իրաքաի կառավարական բանակը Կոալիցիայի օգնությամբ շարունակում է ԻՊ-ից տարածքներ ազատագրել Իրաքում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը