Լրահոս

06.12.2010 13:54


«The Beatles» խումբը ամբողջ կազմով համերգ կտա

«The Beatles» խումբը ամբողջ կազմով համերգ կտա

«The Beatles» խմբի ապրող և մահացած անդամները կմիավորվեն,  որպեսի ելույթ ունենան Լոս Անջելեսի «Hollywood Bowl» բեմահարթակին։ Փոլ Մաքքարտնին և Ռինգո Սթարը կենդանի ելույթ կունենան, իսկ Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը՝ թվային պատկերման տեսքով։

Ինչպես հաղորդում է «Some Kind of Awesome»-ը, նախատեսված համերգի մասին տեղեկության տարածման աղբյուրները բրիտանական ԶԼՄ-ներն են, սակայն այն պաշտոնապես հաստատված չէ։

Համերգն իբրև թե պետք է կայանա 2011թ. օգոստոսի 27-ին, իսկ հավաքված միջոցներն օգտագործվելու են բարեգործական նպատակներով, մասնավորապես՝ հանուն ամբողջ աշխարհում խաղաղության պայքարին և կրծքի քաղցկեղի ուսումնասիրություններին։

Այս խորագրի վերջին նյութերը